News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերի եւ, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իշխանություններն ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետեւություններ են արել, եւ կատարվում են համապատասխան համարժեք քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:

«Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան»,- ասել է Բալասանյանը եւ հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: «Վերանայելու ենք գյուղի կարգավիճակը: Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի եւ էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ»,- ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:

Տպել
Ամենաշատ