News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայում նախագահի ընտրությունների կրկնակի 2-րդ փուլում հաղթել է Ալեքսանդր վան դեր Բելենը՝ Կանաչների կուսակցության նախկին ղեկավարը: Այս մասին հաղորդում է Suddeutsche պարբերականը:

Նա 53.3% ձայն է հավաքել, իսկ նրա մրցակիցը՝ Ավստրիայի ազատության կուսակցությունից (FPO) Նորբերտ Հոֆերը, 46.7% ձայն: Նա արդեն ընդունել է պարտությունը:

Հոֆերը դեմ է Եվրամիություն զանգվածային ներգաղթին:

Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Վան դեր Բելենը Հոֆերին հաղթել էր նվազագույն առավելությամբ, սակայն FPO-ն բողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ մի շարք տեղամասերում խախտումների մասին փաստարկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ