News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ուզում է ԱՄՆ-ին БЕ-200ЧС օդանավեր մատակարարել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Ստադնիկը:

Նրա խոսքով՝ նախագիծն ամերիկյան ավիացիոն իշխանությունների կողմից սերտիֆիկացման փուլում է: Եվրոպայում օդանավերն արդեն անցել են այդ փուլը, այնպես որ՝ ԱՄՆ-ում գործընթացը, առեւտրային ներկայացուցչի համոզմամբ, ավելի պարզ սխեմայով կանցնի:

«ԱՄՆ-ում մեծ հետաքրքրություն եւ շուկա կա մեր օդանավերի համար: Բայց այս նախագիծը քաղաքական կայունություն է պահանջում: Բիզնեսին վստահություն է անհրաժեշտ, որ իր ներդրումները պաշտպանված են, քանի որ խոշոր ներդրումների մասին է խոսքը»,- հավելել է նա:

Ռուսական այս օդանավերն արդեն փորձարկվել են Իսրայելում. դրանց օգնությամբ Երուսաղեմում եւ Հայֆայում հրդեհներ են մարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ