News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է ներկայացնում: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է սահմանադրական հանրաքվեի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որի ընթացքում քաղաքացիները մերժել են կառավարության նախաձեռնությունը:

Ռենցին հայտարարել է, որ իր վրա է վերցնում «բացառապես ակնհայտ» պարտության պատասխանատվությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի վաղ կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ եթե իտալացիները մերժեն սահմանադրական բարեփոխումների նախագիծը, հրաժարական կներկայացնի:

Հանրաքվեի արդյունքները հայտնի դառնալուց հետո ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Հյուսիս Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, Ռենցիին կոչ են արել անհապաղ հեռանալ պաշտոնից:

Իտալիայի կենտրոնական իշխանությունները հանդես էին եկել խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի դերը նվազեցնելու նախաձեռնությամբ, ինչպես նաեւ առաջարկել վերցնել մարզային իշխանությունների իրավասությունների մի մասը: Հարցումների համաձայն՝ նախագիծը սատարել է քաղաքացիների 39-45%-ը, դեմ է արտահայտվել 57-61%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ