News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Լիտվան առավել սերտ կհամագործակցեն կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին նշվել է Երեւանում, Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունների ղեկավարներ Վահրամ Շահինյանի հանդիպման ժամանակ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստան կատարած այցելության ժամանակ երկու երկրների հատուկ քննչական ծառայությունների ղեկավարներ Վահրամ Շահինյանը եւ Սաուլիուս Ուրբանավիցիուսը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել սերտ համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում երկուստեք ձեռք բերած առաջավոր փորձի փոխանակման եւ մի շարք այլ հարցերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանի որոշմամբ՝ հանցավորության դեմ պայքարում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ սերտ համագործակցություն ապահովելու համար՝ Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսը պարգեւատրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության «Համագործակցության համար» մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ