News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ընդդիմությունը բացառել է երկրի նախագահ Փակ Կըն Հեի կամավոր «պատվավոր» հրաժարականի հնարավորությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Դեմորկրատական կուսակցության առաջնորդ Չու Մի Էն:

«Միլիոնավոր մարդկանց ցույցերի միջոցով արտահայտված ժողովրդական վրդովմունքը թույլ չի տալիս նախագահին վերադառնալ պետության կառավարմանը: Միակ ելքը իմփիչմենթն է»,- նշել է նա:

Իմփիչմենթի քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Բանաձեւին աջակցել է 171 պատգամավոր: Նախագահի հրաժարականի համար անհրաժեշտ է 200 ձայն (300-ից), իսկ դրա համար անհրաժեշտ է «Սենուրիի» առնվազն 30 ներկայացուցիչների աջակցությունը:

Փակ Կըն Հեն մեղադրվում է իր մտերիմ ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, հովանավորելու մեջ, որը հայտնվել է կոռուպցիոն աղմկոտ սկանդալի կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ