News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականները որոշել են պարզել, թե արդյոք պետք է կինն ու ամուսինը ընկերներ լինեն, եւ համապատասխան հետազոտություն են անցկացրել, հայտնում է Informing–ը։

Կամավորներին հարցաթերթիկներ են տվել, որոնցում առաջարկվում են հետեւյալ տարբերակները. «Իմ ամուսինն իմ լավագույն ընկերն է, եւ ես ուզում եմ նրա հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել», «Լավ է, որ ես իմ կնոջ հետ կարող եմ խոսել այն մասին, ինչի մասին չեմ կարող ասել ընկերներից», «Ես կարող եմ ընկերուհիներիս հետ խոսել նրանից, ինչը երբեք չեմ քննարկի ամուսնուս հետ»։

Արդյունքում պարզվել է, որ հարցվածների կարծիքները տարբերվում են։

Գիտնականները նշել են, որ իրենց կողակցին լավագույն ընկեր համարող եւ ամուսնությունն ու ընկերությունը տարանջատող մարդկանց միջեւ տարբերություն կա կյանքից գոհ լինելու առումով։

Հետազոտողները նշել են, որ այն զույգերի մոտ, որոնք նշել են, որ իրենք լավագույն ընկերներ են, ամուսնության եւ կյանից բավարարվածության միջեւ դրական փոխկապակցվածություն կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ