News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք պետք է կարողանանք կրթել Հայաստանի քաղաքացիներին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց քվեները պահեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը` անդրադառնալով իրենց նախաձեռնությանը, որով ապրիլին Հայաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն սփյուռքահայերը:

«Սփյուռքահայությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, հասկանա իր դերակատարությունը: Մենք պետք է կարողանանք կրթել Հայաստանի քաղաքացիներին, որ ճիշտ քվեարկեն: Հայաստանի քաղաքացիներն իրենք պետք է ցանկանան, որ կրթվեն` ճիշտ քվեարկելու եւ իրենց քվեն պահելու համար: Մենք էլ այդ հարցում պետք է նրանց օգնենք»,- ասաց նա:

Ատոմ Եգոյանի խոսքով` հուլիսյան իրադարձություններն ահազանգ էին բոլորի համար, մասնավորապես, մարդկանց ապօրինի ձերբակալությունները, իրավունքների ոտնահարումներն ապացուցեցին, որ պետք է լինել միասնական. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ, մենք, իհարկե, չենք կարող քվեարկել, սակայն նրանք, որոնք երկքաղաքացիություն ունեն, պետք է գան եւ քվեարկեն: Սա շատ կարեւոր պահ է մեզ համար, որպեսզի մեր հայրենակիցներին ցույց տանք, որ մենք միասնական ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ