News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան ծրագրում է 2017 թվականին ռազմական ծախսերի համար ռեկորդային՝ 40.34 տրլն (34 մլրդ դոլար) հատկացնել՝ անցյալ տարվա համեմատությամբ 4 տոկոսով մեծացնելով պաշտպանական բյուջեն: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից նշել են, որ դա պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքով: Ներկայացված տեղեկություններով՝ 28,4 տրլն վոն (24,2 մլրդ դոլար) կհատկացվի գործողությունների ծախսերին, իսկ 12,1 տրլն (10,4 մլրդ դոլար)՝ զինված ուժերի մարտական պատրաստության ամրապնդմանը:

Ընդգծվում է, որ ռազմական բյուջեն առաջին անգամ է գերազանցել 40 տրլն վոնը եւ կազմել 400.5 տրլն վոն՝ ընդհանուր բյուջեի 10 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ