Qatar Airways-ի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ազորյան կղզիների պորտուգալական ռազմաբազայում՝ ընկնելով ուժգին մրրիկի մեջ, ուղեւորներ են տուժել: Այս մասին հայտնում է Emirates 24/7 կայքը:
Boeing 777 օդանավը Վաշինգտոնից Դոհա էր թռչում եւ փոթորկի պատճառով ստիպված էր երթուղին փոխել:
Ականատեսների խոսքով՝ ուղեւորներից մի քանիսը տուժել են: Երեքին հիվանդանոց են տեղափոխել, մյուս ուղեւորներին՝ հյուրանոց: