News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի շրջանավարտը դատի է տվել ԲՈՒՀ–ին՝ պահանջելով 1 մլն ֆունտ վճարել վատ եւ ձանձրալի դասավանդման համար, ինչը նրան թույլ չի տվել հաջող կարիերա անել, գրում է The Guardian–ը։

38-ամյա Ֆաիզ Սիդիկին ժամանակակից պատմություն էր ուսումնասիրում Օքսֆորդի քոլեջներից մեկում։ Նրա կարծիքով ինքը հաջողակ միջազգային փաստաբան դառնալու հնարավորություն ուներ, սակայն չի կարողացել դա անել 16 տարի առաջ ստացած ցածր գնահատականների պատճառով։

Օքսֆորդի համալսարանում բողոքը անհիմն են համարում, քանի որ շրջանավարտի ուսումնառության ավարտից շատ տարիներ են անցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ