News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նոր վարչապետի ներկայությունը որոշակի նշույլ էր, որ ջանք է գործադրվում Հայաստանում փոփոխությունների համար: Այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը` պատասխանելով հարցին` արդյոք որեւէ դրական փոփոխություն կա սեպտեմբերի 21-ից հետո, երբ մեկնարկեց իրենց «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը:

«Առաջարկները, սակայն, բացարձակապես հստակ քայլերով առաջ չեն գնում, տնտեսական ռեֆորմներից անկախ հստակ արժեքներ չկան: Ես չգիտեմ վարչապետի կամ կառավարության մոտեցումն օրենքի, դատարանների կամ պետական ինստիտուտների նկատմամբ: Ռեֆորմները, որոնք փափագում են, հստակ ձեւավորումներով չեն ներկայացված ոչ ժողովրդին, ոչ քաղաքացուն, ոչ էլ Սփյուռքին»,- ասաց նա:

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին:

Տպել
Ամենաշատ