News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբեւէ պատկերացրե՞լ եք ձեզ հայկական ազգային տարազով:  Arloopa եւ The NAME production-ը թողարկել են  Armenian National Costume հավելվածը, որի միջոցով կերելի է գեներացնել ազգային տարազով լուսանկարներ: Arloopa–ն ապահովել է հավելվածի տեխնիկական մասը, իսկ The NAME production-ը` գեղարվեստական։

«Հավելվածը ստեղծելու գաղափարը առաջացավ մեզ մոտ»,- ասում է The NAME Production թիմի անդամ Նռանե Գրիգորյանը:«Լինելով երիտասարդ պրոդյուսեր աղջիկների խումբ՝ միշտ հիացել ենք մեր նախնիների գունեղ, գեղեցիկ, գույնզգույն արդուզարդով եւ զգեստներերով։ Մեզ միշտ հետաքրքրել է, թե ինչ զգացողություններ են ունեցել մեր տատիկները՝ նույնիսկ առօրեայում կրելով այդպիսի ճոխ զգեստներ։ Միաժամանակ լինելով նորարարությունների եւ ժամանակակից միտումների մեծ կողմնակից եւ կրող՝ մենք որոշեցինք ստեղծել մի գործիք, որը հնարավորություն կտա աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայուհիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, տարիքից, լեզվից եւ արտաքինից, ունենալ տարազ կրելու զգացողությունը։ Մեր գաղափարը տեխնիկապես իրագործելու հարցում մեզ օգնեց Arloopa ընկերությունը»:

Հավելվածը ստեղծելու համար The NAME Production թիմը համագործակցել է նաեւ Հայաստանի պատմության թանգարանի հետ, որը տրամադրել է անհրաժեշտ նյութերը։ «Սա համարվում եմ բացառիկ համագործակցություն, քանի որ տարազների բնօրինակները պահպանում են միայն թանգարանում, իսկ այժմ հավելվածի շնորհիվ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները կարող են դրանք տեսնել եւ դրանց մասին մանրամասնություններ ուսումնասիրել՝ չլինելով Երեւանում»,- ասում է Նռանե Գրիգորյանը։

Հավելվածը ստեղծվել է AR` լրացված իրականություն տեխնոլոգիայի միջոցով, որը հնարավորություն է տալիս «իրականությանը» ավելացնել «վիրտուալ զգեստը»:

Շուտով հավելվածի շրջանակներում հնարավոր են նոր համագործակցություններ, որոնք օգտատերերին կտան նոր հնարավորություններ։

Հավելվածը անվճար տարբերակով հասանելի է

App Store - https://play.google.com/store/apps/details?id=com.arloopa.anc

Play Market - https://itunes.apple.com/am/app/armenian-national-costume/id1134967159?mt=8

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ