Բաքվում հարսանեկան արարողությունը սպանությամբ է ավարտվել։
«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ սպանությունը տեղի է ունեցել «Գոբուստան» հարսանեկան սրահում։ Հարսանիքի հյուրերից մեկը՝ 1989 թ․ ծնված Վյուսալ Նեմաթովը, դանակով մորթել է 1979 թ․ ծնված Ֆահրի Քերիմովին։ Վ․ Նեմաթովիմն ձերբակալել են։
Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, սկսվել է քննություն։