News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն ապրիլին գալու է Հայաստան` որպես դիտորդ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Թանկյանը:

Բացի Թանկյանից` Հայաստան են ժամանելու նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ուրիշ հայտնի սփյուռքահայ մտավորականներ:

Նշենք, որ նրանք սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ