News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ես ոչ մեկից չեմ նեղացել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր ԱԺ չներկայանալը պատգամավեր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»):

Լրագրողների հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ իր տունը խուզարկելու պատճառով է նեղացել հարազատ կուսակցությունից, նա պատասխանեց. «Ես ընդհնարապես ոչ մեկից չեմ նեղանում, մեր տունը ոչ ոք չի խուզարկել, դա ձեզ չի վերաբերում, ինձ վերաբերող հարցերը թողեք ինձ»:

Լրագրողների պնդմանը՝ ինչու  ներկա չէր նաեւ կուսակցության համագումարին, ասել է՝ հարցեր կան:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է որդուն պատգամավոր դարձնել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դեռ մտածված չէ»:

Ավելի վաղ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր. «Տեւական ժամանակ է ԱԺ՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ Մեր տեղեկություններով նա նեղացած է սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն եւ հետախուզվող անձի են որոնել։

Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձեւերով։ Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին եւ տեղեկացրել կատարվածի մասին։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ»:

Տպել
Ամենաշատ