News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասիական սակարանի աշխատանքի մեկնարկին եվրոյի փոխարժեքը անցյալ տարվա մարտից իջել է մինչեւ նվազագույն նիշ՝ 1,0505 դոլար, նախորդ նստաշրջանի փակման պահի 1,0664 դոլարի համեմատությամբ: Եվրոպական արժույթի անկումը գրանցվել է Իտալիայի Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո, հայտնում է MarketWatch-ը:

Հանրաքվեի ընթացքում իտալացիները «ոչ» են ասել վարչապետ Մատեո Ռենցիի առաջարկներին, որից հետո նա հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս որոշումը կարող է հանգեցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ Եվրամիության միասնության համար վտանգ կստեղծի:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

BMO Financial Group ընկերության արժութային շուկայի գլխավոր ռազմավար Սթիվեն Գալոն դոլարի նկատմամբ եվրոյի հետագա անկում է ակնկալում մոտ մեկ տոկոսային կետով:

«Հաշվի առնելով եվրոգոտում ներկայիս քաղաքական հոսանքները՝ կարծում եմ, որ ինտեգրացիայի կողմնակից քաղաքական գործիչները գործնականում չեն կարողանա ավարտին հասցնել միասնական արժությաին գոտու ճարտարապետությունը»,- ենթադրել է փորձագետը:

Եվրոն արժեզրկվում է նոյեմբերի սկզբից, եւ այժմ մոտեցել է 2000-ական թվականների մակարդակին:

Իտալիայի վարչապետի առաջարկները ներառում էին Սենատի իրավասությունների կրճատում, մասնավորապես՝ կառավարությանն անվստահություն հայտնելու վետոյի իրավունքից զրկում, սենատորների թվի կրճատում՝ 315-ից մինչեւ 100 մարդու եւ նրանց ընտրովիության չեղարկում: Առաջարկվում էր Վերին պալատը ձեւավորել  շրջանային վարչակազմերի 74 ղեկավարներով, խոշոր քաղաքաների 21 քաղաքապետերով եւ նախագահի կողմից նշանակված 5 անձանցով: Ռենցիի խոսքով՝ դա թույլ կտար տարեկան մինչեւ կես միլիարդ եվրո տնտեսել, արագացնել օրենքների ընդունման գործընթացը եւ Իտալիայի քաղաքական կյանքն ավելի կայուն դարձնել, որտեղ 1948 թվականից ի վեր մոտ 60 կառավարություն է փոխվել:

Ռենցիի հեռանալը ճանապարհ կբացի ընդդիմադիր կուսակցությունների իշխանության գալու համար, որոնք հանդես են գալիս Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ