Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին եւ նոր Սահմանադրության նախագծի տարբեր դրույթներին վերաբերող հարցեր: