News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում տարբեր ժամանակներում եղել են ոչ թափանցիկ եւ ոչ ճիշտ ընտրություններ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, որն ապրիլին մտադիր է ապրիլին Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնել «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակում:

«Հայաստանյան ընտրություններին տարբեր ժամանակներում եվրոպական բազմաթիվ կազմակերպություններ էլ են հետեւել: Հստակ է, որ ցավոք սրտի, տարբեր ժամանակներում Հայաստանում ոչ թափանցիկ եւ ոչ ճիշտ ընտրություններ եղել են»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա դերասան Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ հայաստանցիների մեծամասնությունը համոզված է` ընտրությունները կեղծվում են:

Նշենք, որ սփյուռքահայ հայտնի մտավորականներ սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին: Հայաստան են ժամանելու նաեւ Սերժ Թանկյանը, Ատոմ Եգոյանը, Արսինե Խանջյանը ու ուրիշ հայտնի հայեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ