News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Բազմահազար քաղաքացիների պահանջով» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն. «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջարկը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եւ բոլոր հարցերի պատասխանը կտա: Որեւէ թաքուն, որեւէ ոչ հրապարակային քայլ երբեւէ չի արվել եւ չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց եւ հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»:

«Ես հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետեւ մարդիկ նստել, իրենց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են երեւի իրենց մեջ եւ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է, ուրեմն քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է եւ դրա համար ինսուլին արդեն չկա խանութներում, բայց մեկ բան կարող եմ ասել` ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցցանցերում... գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում եւ, երբ հետեւում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետեւ այո’, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են եւ դա փաստ է»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նաիրա Զոհրաբյանը բացարձակ ապատեղեկատվություն որակեց այն, որ Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ. «Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, եւ ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել եւ վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ինչ են քննարկում եւ ինչ չեն քննարկում»: 

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներին. «Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»:

Ըստ ԲՀԿ ղեկավարի` մտավախություն չկա, որ օդում կախված մեղադրանքները նորից ի հայտ կգան, քանի որ դրանք 1.5 տարի հանգամանալից, «ճյուղ առ ճյուղ, տերեւ առ տերեւ» հարկային մարմինները մանրամասնությամբ ստուգել եւ հրապարակել են:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում: Նա կոչ արեց ոչ իշխանական բոլոր այն ուժերին, որոնց նպատակը ազատ, արդար ընտրություններն են, միավորվել` պայքարելու ընտրողի քվեն պաշտպանելու համար. «Այս պահին դաշինքային այլ ֆորմատ ԲՀԿ-ն չի քննարկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ