News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը  մերժեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԽՍՀՄ ՊԱԿ նախկին աշխատակիցների լյուստրացիայի մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 70, եւս 4-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Օրինագիծն առաջարկում է սահմանափակել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հանրաքվեն ՊԱԿ–ում, հետախուզության  եւ հակահետախուզության մարմիններում աշխատող կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց՝ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքները։ ՀՀ արդարադատության նախարարության գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ օրինագիծը տեխնիկապես դեռեւս բավականաչափ չի մշակվել։ Սակայն կան նաեւ բովանդակային դիտարկումներ։ Եվրոպական կառույցները, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, կարծում են, որ լյուստրացիան, այն էլ հստակ հիմնավորված, թույլատրելի է միայն նոր ռեժիմի գոյության առաջին տարիներին։ Հետխորհրդային երկրների համար այդ ժամկետը սահմանված էր մինչեւ 1999 թվականը, քանի որ այդ ժամանակ նոր իշխանության կառույցներն արդեն ձեւավորված եւ կայացած են համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ