Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-9-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում` ձնախառն անձրեւ: 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +1+3 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3-8, ցերեկը` -2-5,

Կոտայքում՝ գիշերը` -3-8, ցերեկը` -2-5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3-8, ցերեկը` -2-5,

Լոռիում՝ գիշերը` -3-6, ցերեկը` -1-4,

Տավուշում՝ գիշերը` -1-4, ցերեկը` -2+2,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` -2-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը՝ -1+2,

Արարատում՝ գիշերը` -2-4, ցերեկը՝ +1+3,

Արմավիրում՝ գիշերը` -2-4, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` -2-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2-4, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը`0+3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -1-3, ցերեկը՝ +2+5: