News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման եւ ենթակառուցվածքի արդիականացման մասին: Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Beeline-ն արդիականացրել է օպտիկամանրաթելային ինտերնետի ենթակառուցվածքը, կատարելագործել է բաժանորդային սարքավորումների տեսականին, ինչը հնարավորություն է տվել նշանակալի բարելավել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի որակը:

Մասնավորապես, ընկերությունն իր գործող օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդների համար իրականացնում է բաժանորդային սարքավորումների անվճար փոխարինում: Հաճախորդներին տրամադրվում են Dual Band նոր երթուղիչներ բարձր տեխնիկական հնարավորություններով, որոնք ապահովում են մինչեւ 100 ՄԲ/վ արագություն: Սարքավորումների տեղադրման աշխատանքներն իրականացվում են անհատապես, ըստ բաժանորդի ցանկության: Գործում է նաեւ «Մասնագետի այց» ծառայությունը այն դեպքում, եթե հաճախորդի հարցը չի լուծվում հեռահար սպասարկման միջոցով:

«Ընդամենը մի քանի տարի է ինչ Beeline-ը սկսել է տրամադրել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ Երեւանի եւ Գյումրիի բնակիչների համար: Մշտապես արդիականցնելով ցանցը, մենք կատարելագործում ենք տրամադրվող ծառայությունների որակը եւ վստահ ենք, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան մեր բաժանորդներին լիովին զգալ մեր ինտերնետի որակը եւ հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բոլոր հաճախորդները, ովքեր ցանկանում են փորձել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի արագությունը եւ որակը, կարող են միանալ 15 օր անվճար փորձաշրջանով: Այս փորձաշրջանի ընթացքում հաճախորդը կարող է միանալ ինչպես Beeline ինտերնետ ծառայությանը, այնպես էլ «Neo Max» կոնվերգենտ ծառայությունների փաթեթին: «Neo Max» ծառայությունների փաթեթով բաժանորդը ստանում է գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ, բջջային հեռախոսահամար Beeline բջջային ցանցում անսահամանափակ զանգեր կատարելու հնարավորությամբ, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ,  150 SMS-հաղորդագություն եւ մեկ միասնական հաշիվ բոլոր ծառայությունների համար: Վճարումը կապի բոլոր ծառայությունների դիմաց կարելի է իրականցնել լիցքավորելով միայն «Neo Max» փաթեթեին միացված բջջային հեռախոսահամարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ