Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան (դեպքի վայրից բացակայում է) վրաերթի է ենթարկել 26-ամյա Ա.Ն.-ին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ քաղաքացուն ցուցաբերել առաջին օգնություն:
Ա. Ն.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: