News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը


Շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն:

«Մենք գնահատական տվել ենք երեւույթին, ոչ թե անձին, մենք մնում ենք այն կարծիքին, որ վատ երեւույթները մերժում ենք, դրական երեւույթները, որ կան քաղաքական մշակույթի հետ կապված ընդունում ենք:  Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երեւույթների մասին: Մեկ անգամ խնդրում եմ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ»,-ասաց Շարմազանովը՝ հորդորելով չզարմանալ, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն:

Լրագրողների հիշեցմանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին անվանել էր չարիք երկրի համար եւ նշել, որ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», Շարմազանովն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնում, մենք ակնկալում ենք ազատ արդար թափանցիկ մրցապայքար: Յուրաքանչյուր մարդու իրավունքն է լինել ընդդիմադիր: Էդ մարդու հետ կապված, իր պլանների հետ կապված  հարցերին արդեն պատասխանել եմ»:

Լրագրողների պնդմանը, թե Ծառուկյանը շարունակո՞ւմ է մնալ «Դոդի Գագո», ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց. «Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ծառուկյանն՝ իր վերադարձը քաղաքականություն համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, Շարմազանովն ասաց, որ այդ մասին տեղյակ չէ. «Ես տեղեկություն չունեմ, որ Ձեր նշած պերսոնան իշխանության համաձայնության արդյունքում վերադառնում է կամ հեռանում է: Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը, միգուցե՝ մեր հորդորների արդյունքում, միգուցե՝ իր գործընկերների հետ քննարկման  արդյունքում, բայց դա եղել է իր որոշումը: Հորդորները եղել են վատ երեւույթների նկատմամբ, եւ բոլոր հորդորներն ուժի մեջ են: Մենք ուզում ենք, որ մեր երազած Հայաստանում քաղաքական պայքարը լինի քաղաքական կոռեկտության, մշակույթի, համերաշխության, երբեմն՝ սուր քննադատության, բայց ոչ երբեք՝ անձնական վիրավորանքների եւ քաղաքական սկզբունքների մերժման ճանապարհով»:

Նա նաեւ չհամաձայնեց, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն իշխանական խաղ է, որպեսզի ընդդիմության ձայները կորզեն. «Ես տեղյակ չեմ, սա խա՞ղ է, թե՞ չէ, եւ տեղյակ չեմ` իշխանակա՞ն խաղ է: Ես չգիտեմ այդ վերադարձի come back-ի մանրամասները: Դա բացառապես բարգավաճական come back է, եւ իրենք պետք է որոշեն»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, որի մասին անձամբ կհայտարարի:

Տպել
Ամենաշատ
Partner news