News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

«Ձեր դերասանական արվեստն առանձնանում է ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով:

Դուք անցել եք արվեստագետի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ եւ շարունակում եք հավատարմորեն ծառայել հայ թատրոնին: Գնահատելի է նաեւ Ձեր մշակութային եւ հայապահպան գործունեությունը ԱՄՆ-ի հայկական գաղթօջախում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ