News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեւային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչեւ 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, այն որեւէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչեւ 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ այդմ, սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։ 

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արեւային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այն բավական արդյունավետ սակագին է նման կայանների համար։

Բացի այդ,  պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է դրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գնումը։

Նշենք նաեւ, որ ի տարբերություն ինքնավարների՝ մինչեւ 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ