News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Կստորագրվի հայ-հնդկական կրթական համագործակցության նոր համաձայնագիր: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ՀՀ-ում Հնդկաստանի  արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարիի հանդիպման ժամանակ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարեւորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լեւոն Մկրտչյանը կարեւորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը  ծավալվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության  որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է  բարձրագույն կրթության համակարգում, ինչպես նաեւ հետազոտական հաստատությունների միջեւ ուղիղ կապերի հաստատում եւ  զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ` միմյանց կրթական եւ գիտական փորձառության փոխճանաչում: Համաձայնագիրը կնպաստի երկու կողմերի միջեւ փորձի փոխանակմանը, կօժանդակի դասընթացների, գիտաժողովների  կազմակերպմանը, կխթանի համատեղ նախագծերի մշակմանը ու իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության  առնչությամբ` դեսպան Սանգվան Յոգեշվարին հույս է հայտնել, որ այդ համաձայնագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ