Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 12.33-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արմաշ գյուղի Հայրիյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայրիյան փողոցի թիվ 55 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.29-ին, մարվել 14.28-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ), հյուրասենյակի եւ ննջասենյակի կահույքը՝ ամբողջությամբ, խոհանոցինը՝ մասամբ: