News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը նախ հետեւել են քառօրյա նիստերի աշատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործառույթի մասին եւ անդրադարձել խորհրդարանական բանավեճերին: ԱԺ նախագահն իր խոսքում փաստել է, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում: Ուսանողներն ԱԺ նախագահին ուղղել են նաեւ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղացիական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը եւ տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ իր անցած քաղաքական ճանապարհից:

Բաց դասի ավարտին խորհդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

Տպել
Ամենաշատ