LaFerrari հիբրիդային սուպերքարի վերջին 500-րդ օրինակը Դայթոն Բիչի (ԱՄՆ) աճուրդում 7 մլն դոլարով է վաճառվել, հայտնում է MotorAuthority-ն:
Ամբողջ հասույթը կփոխանցվի National Italian American Foundation’s Earthquake Relief Fund հիմնադրամին, որը միջոցներ է հավաքում Իտալիայի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման համար:
2016-ի օգոստոսին Ferrari-ի ղեկավար Սերջիո Մարկիոնեն Մարանելոյի գործարանում հայտարարել էր 500-րդ մեքենան հավաքելու մասին, որը վաճառվելու էր բարեգործական աճուրդում: