2016 թվականի դեկտեմբերի 7-ից մինչեւ 17-ը Զապորոժիեի մարզային խորհրդի գեղարվեստական թանգարանում Զապորոժիեի մարզի հայերի միության աջակցությամբ կկազմակերպվի հայ նկարիչների ստեղծագործությունների «Նռան ծաղիկներ» ցուցահանդեսը՝ նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ միջոցառումներ են նախատեսված նաեւ Ուկրաինայի այլ շրջաններում:
Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայում գործող հայկական բոլոր եկեղեցիներում տեղի կունենան պատարագներ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի: