News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Վանաշեն գյուղում նոյեմբերի 20-ի երեկոյան պայթուցիկ նյութերի պայթյունի հետեւանքով մահացած 13-ամյա Գագիկ Մինասյանն իր ընկերներին ասել է՝ լավ բաներ ունի տանը պահած, որոնք ցանկանում է ցույց տալ նրանց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը՝ նշելով, որ Գագիկը «գլուխ գովելուց» հետո գնացել է տուն, որպեսզի բոլորին հետաքրքրող այդ նյութերը տնից վերցնի եւ ցույց տա երեխաներին:

«Գնացել ա, հետո ինչ-որ գործով է ընկել, մոռացել է եւ միանգամից չի վերադարձել խաղահրապարակ: Ավելի ուշ է հիշել այդ մասին եւ դրանք տնից վերցնելուց հետո դուրս է եկել, որից հետո էլ ողբերգությունը պատահել է: Ընկերներին չի ասել, թե որտեղից է գտել: Մենք էլ բազմաթիվ տեղերում փնտրել ենք»,-ասաց նա:

Արտաշես Գրիգորյանը նշեց, որ խոսել է Գագիկի տատիկի հետ, որը պատմել է, թե ինչպես է Գագիկին տեսել անհասկանալի իրեր ձեռքին դուրս գալուց. երեխան ասել է՝ տանում է դրանք ընկերների հետ խաղալու. «Տատիկը ձեռնափայտով է կարողանում տեղաշարժվել, մինչեւ դուրս է եկել, արդեն պայթյունը եղել է, չի հասցրել»:

Նշենք, որ վանաշենցիները շուրջ 700 հազար դրամ են հավաքել մահացած երեխայի՝ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքին օգնելու համար:

Գագիկ Մինասյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդված 1-ին մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած Գագիկի դիակի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ եւ փամփուշտներ:

Նշենք, որ փոքրիկ տղան բնակվում էր տատիկի եւ մոր հետ: Նրանք առողջական խնդիրներ ունեն, Գագիկն աշխատում էր եւ պահում նրանց:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին եւ քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել եւ  դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ