News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«The Times-ին հայտնի է դարձել, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է առաջարկում Սիրիային, որի ղեկավարը դեռ նախագահ Ասադն է։ Դա պատերազմի ելքի վրա արեւմտյան ազդեցությունը պահպանելու վերջին փորձն է»,- գրում է Ռիչարդ Սփենսերը The Times պարբերականում։

«Հալեպի մոտ մարտերը մոտենում են հանգուցալուծման, ու ասում են, որ ԵՄ չինովնիկները գիտակցել են, որ Ասադի հրաժարականի մասին Արեւմուտքի կողմից մինչ այդ ներկայացվող պահանջները անիրատեսական են։ Աճում է այն զգացողությունը, որ Ամերիկան՝ որպես բանակցությունների հարցում արեւմտյան գործընկեր, երկրորդ պլան է մղվել,- շարունակում է Սփենսերը,- Դրա փոխարեն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին է ընդդիմադիր առաջնորդներին նոր առաջարկներ արել երկու շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ։ Որպես բոլոր կողմերի համար շահավետ տարբերակ, նա առաջարկում է օգնություն ու ներդրումներ»։

«Այս առաջարկները համապատասխանում են ՄԱԿ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում Սիրիայում քաղաքական անցում ապահովել։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան  ու Ֆրանսիան միշտ աջակցել են սիրիական ընդդիմությանը ու «քաղաքական անցում» արտահայտությունը նշանակում է Ասադի հեռացում նախագահի պաշտոնից, սակայն հիմա այդ «անցման» ճշգրիտ նշանակության քննարկումը հետաձգվել է»,- գրում է հեղինակը։

«ԵՄ առաջարկները նախատեսում են իշխանության փոխանցումը Սիրիայի նահանգներին։ Դա թույլ կտար չափավոր խռովարարների զորքերին ինտեգրվել անվտանգության տեղական մարմիններին։ Իշխանության կենտրոնական կառույցները կմնային անփոփոխ, չնայած ժամանակի ընթացքում կհայտնվեին ավելի մեծ ժողովրդավարակա հսկողության ներքո։ Ասադի ապագայի հարցը չի հիշատակվում»,- ասվում է հոդվածում։

«Մոգերինին ուզում է առաջարկել հակամարտության կարգավորման ԵՄ-ի ծրագիրը,- ասել է սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրը,- Խոսքն անցումի մասին է, սակայն մանրամասները աղոտ են։ Իսկ եթե բոլոր կողմերը համաձայնեն ու անեն այնպես, ինչպես ԵՄ-ն է առաջարկում, նրանք մեծ գումարներ կստանան»։

Եվրոպական դիվանագետները հաստատել են գործարքի ընդհանուր ուվագծերը։ Հոդվածագրի խոսքով ԵՄ-ն շահագրգռված է դադարեցնել սիրիական ճգնաժամը, քանի որ Սիրիայի վերականգնումը միակ միջոցն է դադարեցնել սիրիացիների փախուստը, հետեւաբար նաեւ՝ միգրացիոն ճգնաժամի խորացումը Եվրոպայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ