News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:

ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր եւ այլն):

ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջեւ հրապարակավ հանձնառել է իրականացնել փաստահավաք առաքելություն` նպատակ ունենալով մշակել ապրիլյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Փաստահավաք առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի հոդված 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա:

Դեռեւս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական եւ տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաեւ ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ եւ բաց աղբյուրների մշտադիտարկում: Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցով անդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարեւորություն ունեցող հարցի, այն է` ադրբեջանական զինված ուժերի վարքագիծը իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ:

Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողություն են ունեցել ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ (այդ թվում` 3 քաղաքացիական անձ)` երեք աշխարհագրական ուղղություններով յոթ առանձին միջադեպերի հետեւանքով:

Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվան, կամ նրանց մարմիններն անարգվել են: Այդ հանցանքները կրել են համակարգված եւ կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նոր հանրային զեկույցը հրապարակվելու է 2016թ. դեկտեմբերի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ