News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն իր ընտրած հռետորաբանությամբ շատ բացթողումներ ունի ռեալ քաղաքականության մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Տարածքները վերադարձնել արտահայտությունը նշանակում է, որ այդ տարածքները Ադրբեջանին են պատկանում: Սրանով մենք մեզ դրել ենք զավթիչի դերի մեջ, հնարավոր էր այլ բառային քաղաքականություն ընտրել»,-մտահոգություն հայտնեց Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ քաղաքագետի՝ ղարաբաղյան խնդրում Հայաստանը պետք է ձեւակերպի «փափուկ բանաձեւեր», Ադրբեջանին փորձի հաղթել նաեւ բառային քաղաքականությամբ:

«Մենք բազմաթիվ հարցեր ունենք, որոնք ամենաբարձր մակարդակով կարող են հնչեցվել, բայց չեն հնչեցվում, օրինակ՝ ադրբեջանահայության ցեղասպանության խնդիրը, Նախիջևանի խնդիրը: Բազմիցս Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է խնդիրը լուծել իրավական հիմքերի վրա, մենք մի անգամ չասացինք դա»,- ասաց Մանասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ