News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքականությունը վերադառնալը Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին:

ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ Զուրաբյանը հիշեցրել է իրենց հայտարարությունը, որտեղ նախանշված են համագործակցության սկզբունքները. «Մենք պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրությունների միջոցով նպատակ են դրել Հայաստանում հասնել իշխանափոխության, լեգիտիմ ընտրության: Նման ուժերի հետ մենք նպատակ ենք դրել համագործակցել»:

Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պնդումներին, որ կհամագործակցեն միայն ԲՀԿ-ի քաշի ուժի հետ, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Կառաջարկեի այդ քաշային կատեգորիաների հետ հաշվի չնստել, մարդիկ կան, որ դիետայի են նստում, մարդիկ կան, որ հատուկ նիհարում են սպորտային ֆորմայի մեջ լինելու համար: Էդ քաշային քննարկումները ավելորդ են, ավելի կարեւոր է ուղերձը, վճռականությունը եւ ժողովրդի սպասելիքները»:

Հարցին՝ Ծառուկյանի վերադարձը վտանգավոր չէ՞ ընդդիմության համար՝ ընտրազանգվածին տիրանալու առումով, Զուրաբյանը պատասխանեց. «Հասկացա հարցի ենթատեքստը.... ոչ ոք իրավունք չունի անհանգստանալու, վախենալու, խառնվելու այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման առիթով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ