News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քաղաքական եւ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահության իրավունքը տրամադրվել է Ադրբեջանի պատվիրակին, ապա դա նշանակում է, որ պետք է դրսեւորվի կամայական մոտեցում կամ նրանք պետք է առաջ մղեն իրենց շահերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Անդրադառնալով ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստի շրջանակներում ծավալված սկանդալին՝ պատգամավորն ասաց, որ ՍԾՏՀԿ քաղաքական ու իրավական հարցերով եւ սոցիալական հարցերով հանձնաժողովների աշնանային նիստերի ընթացքում հայկական պատվիրակությունը 2 զեկույց է պատրաստել: «Մենք ներկայացրել ենք Հայաստանի շուկան եւ հնարավոր տնտեսական ներդրումների համար մթնոլորտը, եւ երկիրը՝ որպես կայուն պետություն, ահաբեկչության սպառնալիքի տեսակետից համեմատելով ՍԾՏՀԿ այլ անդամ երկրների հետ: Տարածաշրջանում ահաբեկչական, կրոնական խնդիրների քննարկման ընթացքում ադրբեջանցի պատվիրակն իր զեկույցում նշեց, որ արդեն մոտ 25 տարվա ընթացքում Ադրբեջանը կորցրել է իր տարածքները, այդպիսով, ըստ էության, հայկական կողմին մեղադրելով: Մենք, բնականաբար, գրանցվեցինք, որպեսզի հարցը բարձրացնելու եւ համապատասխան պատասխան տալու հնարավորություն ունենանք: Սակայն գլխավոր քարտուղարը եւ հանձնաժողովի նախագահը Ադրբեջանի ներկայացուցիչներ էին, որոնք մեզ համարժեք պատասխանով ելույթ ունենալու հնարավորություն չտվեցին»,- նշեց Էնֆիաջյանը:

Նա այնուհետեւ շարունակեց, որ հաջորդ օրը ՍԾՏՀԿ սոցիալական հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում ինքը կարողացել է ելույթ ունենալ: «Սակայն իմ ելույթի ամբողջ ընթացքում ինչպես Հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակը ինձ պարբերաբար ընդհատում էին՝ փորձելով իրականությունն աղավաել: Այդուհանդերձ, ես բարձրացրեցի 1988 թվականին Սումգայիթի ջարդերի հարցը, ներկայացրեցի Ռամիլ Սաֆարովի գործողությունները եւ 2016-ի ապրիլյան վերջին իրադարձությունները: Դրա համար շատ կարճ ժամանակ էր հատկացվել, այդուհանդերձ 11 երկրների պատվիրակները ադրբեջանական կողմի գործողությունները անընդունելի բնութագրեցին»,- ամփոփեց Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին Բելգրադում ՍԾՏՀԿ-ում Սերբիայի նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ