News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է այն գողին, որը փորձում էր ռեստորան մտնել օդահեռացման խողովակի միջոցով, բայց արգելափակվել էր այնտեղ, հայտնում է UPI գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում։ Տեղի բնակիչները լսել են խողովակում մնացած տղամարդու բղավոցը ու ոստիկանություն են կանչել։ Իրավապահները հայտնաբերել են կասկածյալին պիցերիայի կտուրի վրա՝ խողովակի մեջ։ Գողին այնտեղից հանելու համար ստիպված են եղել հրշեջների օգնությանը դիմել։

Հրշեջ ծառայության պետի տեղակալի խոսքով կողոպուտը ձախողվել է այն պատճառով, որ դեպի ռեստորանի խոհանոց  տանող խողովակը աստիճանաբար նեղանում էր։ Նա հավելել է որ 17 տարվա աշխատանքի ընթացքում առաջին անգամ է նման դեպքի ականատես եղել։

Կասկածյալն աննշան վնասվածք է ստացել։ Փրկելուց հետո նրան առաջին օգնություն են ցուցաբերել, հետո բանտ տարել։ Նրան մեղադրել են ապօրինի ներթափանցման, խուլիգանության ու գողության փորձի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ