News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել է Ադոլֆ Հիտլերի նախկինում անհայտ լուսանկարը ՍՍ–ական սպայի հարսանիքից։ Լուսանկարը հայտնաբերվել է 12 այլ սեւ–սպիտակ լուսանկարների ալբոմում, գրում է The Daily Mail–ը։

Նորմանդիայում հաստատվելուց 3 օր առաջ տեղի ունեցած հարսանիքի ժամանակ Հիտլերը շնորհավորում է ՍՍ–ական սպա Գերման Բրաունին եւ նրա հարսնացու Գրետելին։

Արարողությունն ընթացել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում եւ տեւել էր 3 օր։ Հարսանիքը կազմակերպել էր Հիտլերի կին եւ միաժամանակ հարսնացուի քույր Եվա Բրաունը։ Հիտլերը հարսանիքին վկաներից մեկն էր։

Հաղորդվում է, որ 11 ամիս անց Հիտլերը հրամայել էր գնդակահարել Բրաունին՝ նրան կասկածելով դավաճանության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ