News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիեննայում ԱԷՄԳ կենտրոնական գրասենյակում դեկտեմբերի 5-ին մեկնարկում է նախարարական մակարդակով միջուկային անվտանգության միջազգային գիտաժողովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Միջոցառմանը գրանցվել է մոտ 2 հազար մարդ 130 անդամ երկրներից։ Մոտ 40 երկիր ներկայացված կլինի պրոֆիլային մասնագետների մակարդակով։ Ակնկալվում է, որ նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները առաջին օրվա ավարտին հռչակագիր կընդունեն։

Նախարարական հանդիպումներից եւ քննարկումներից բացի, գիտաժողովը ներառում է նաեւ գիտատեխնիկական ծրագիր, որը ներառում է միջուկային անվտանգության քաղաքականության հարցերը բարձր մակարդակով, ինչպես նաեւ զուգահեռ տեխնիկական նստաշրջաններ հատուկ հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ