News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Վարդան Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, փոփոխվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայկազ Գալստյանը: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է իր պաշտպանյալին 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Վարդան Ենոքյանը դեռեւս գտնվում է ՔԿՀ-ում, հարազատները դեռ չեն մուծել գրավի գումարը:

«Սպասում ենք, որ հարազատները գումարը մուծեն, դեռ չգիտեմ՝ ՔԿՀ-ից երբ ազատ կարձակվի, հենց գումարը մուծեն՝ ազատ կարձակվի»,-ասաց փաստաբանը:

Վարդան Ենոքյանը կալանքի տակ է 2016թ. օգոստոսի 12-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին Կարբի Ձոր հանգստյան վայրում ընտանեկան խնջույքի ժամանակ 30-ամյա Վարդան Ենոքյանի եւ նրա կնոջ միջեւ վիճաբանություն էր ծագել, որի ժամանակ տղամարդը հայհոյել էր կնոջը:

Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են Վարդան Ենոքյանին, որի ժամանակ էլ  ոստիկանի եւ Վարդան Ենոքյանի միջեւ քաշքուկ է տեղի ունեցել, որի ընթացքում տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները հարվածել են նրան:

Վարդան Ենոքյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ