News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին Մալայզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն (նստավայրը՝ Ջակարտա) իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմին:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացում Մալայզիայի թագավորը եւ ՀՀ դեսպանն անդրադարձան երկու ժողովուրդների պատմական առնչություններին, Մալայզիայում հայկական պատմական ժառանգությանը:

Զրույցի ընթացքում Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմին խնդրել է իր ողջյունները եւ բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահին: Նա միաժամանակ ընդգծել է, որ Մալայզիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտների զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Նուjն օրը ԱԳ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեց հայ-մալայզիական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու կարեւորությունը:

 

Դեսպան Աղաջանյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ