News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ընդհատել է Կանադա կատարած իր այցելությունը։

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը,հայտնում է, որ այցը ընդհատվել է Կիեւի շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի ժամանակ հինգ ոստիկան  են սպանվել։

Նախօրեին հինգ ոստիկան է զոհվել Կիեւի շրջանի Կնյաժիչի ավանում Պահպանության պետական ծառայության (որը Ազգային ոստիկանության կազմում է) ու Ազգային ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցների միջեւ փոխհրաձգության ժամանակ ։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել պատժել մեղավորներին, Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «սպանություն» հոդվածով։ Ընդ որում ուկրաինական լրատվամիջոցները տարակուսանք են հայտնել այս ողբերգական իրադարձությունների ֆոնին ՆԳ նախարարի բացակայությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ