News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Արարատի մարզի Խաչփառ գյուղում նոյեմբերի 30-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության մասին:

Պարզվում է` համագյուղացի երկու երիտասարդ վիճել են, միմյանց հայհոյել, վիճաբանությանը միջամտել էին այլ բնակիչներ, սակայն դանակահարությունը կանխել չէր հաջողվել: Տուժող երիտասարդին կտրած-ծակած վերքով տեղափոխել էին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Այստեղ արդեն իրավապահներին տուժողը վստահեցրել է, թե վնասվածքը ստացել է իրենց գյուղում ջրատարն ընկնելու հետեւանքով:

Ավելի ուշ Խաչփառ գյուղում հարցումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ դանակահարությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Ղլեչյանը: Վերջինս ոստիկանության բաժանմունքում պատմել է, որ վիճաբանությունը սկսել է այն բանից հետո, երբ ինքը մեքենան կայանել է տուժողի տան դիմաց: Վեճն այդ ժամանակ հարթվել էր, սակայն ժամեր անց կրկին էին պատահաբար հանդիպել եւ արդեն դիմել էր դանակի «օգնությանը»:

«Նորից սկսեցինք վիճել, չհասկացանք իրար եւ մի դանակով հարվածով հարվածեցի»,- պատմել է Գուրգեն Ղլեչյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ