News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիան, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) դեկտեմբերի 2-4-ը կազմակերպում են PES 2016 Շիրակի մարզի բաց առաջնություն:

Դեկտեմբերի 2-4-ը,  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ PES 2016 Շիրակի մարզի բաց առաջնությունը: Դեկտեմբերի 4-ին  եզրափակիչ խաղն էր, որին ներկա էին ՇՄ մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիտեի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Առաջնության գավաթակիրը ապագա ծրագրավորող է՝ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանող Գեւորգ Հարությունյանը:

‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ոչ միայն Շիրակի մարզի տեխնոլոգիական իրադարձությունների, զարգացումների կիզակետն է եւ ՏՏ համայնքը համախմբող վայրը, այլեւ այստեղ տեղի են ունենում քաղաքի ու մարզի մշակութային, երիտասարդական կարեւոր միջոցառումներն ու իրադարձությունները: Այս անգամ տեխնո կենտրոնն իրականացնում է նոր տեսակի համակարգչային խաղերի մրցույթ՝ մարզի երիտասարդների համար նապատեսված››,-նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հմտությունների զարգացման պատասխանատու Ամալյա Եղոյանը:

Կիբերսպորտը բազմաթիվ խաղացողների միաժամանակյա մասնակցությամբ համակարգչային խաղերի մրցույթ է: Միջոցառումը կապերի հաստատման ու հաղորդակցության բարենպաստ միջավայր է ստեղծում երիտասարդության տարբեր շերտերի, իշխանության ու գործարար աշխարհի ներկայացուցիչների միջեւ:

«Ծրագրի առաջնային թիրախ են համարվում Շիրակի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 96 երիտասարդները, ովքեր համարվում են ոչ զբաղված եւ ունեն ազատ ժամանցի ապահովման խնդիր: Ծրագիրը նպաստելու է երիտասարդների շրջանում նոր հմտությունների ձեւավորմանը, երիտասարդական խմբերում ինտեգրմանը»,- նշում է «ՀՀ Կիբեր սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Տպել
Ամենաշատ