News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան արձակել է Göktürk-1 հետախուզական արբանյակը։ Այն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։

Տեսակոնֆերենցիայի ռեժիմում հեռարձակմանը հետեւում էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Այս արբանյակը շատ կարեւոր է մեր զինված ուժերի համար։ Այսօրվա դրությամբ սա տեխնոլոգիապես ամենազարգացած արբանյակն է։ Բարի  ճանապարհ»,- ասել է նա։

Göktürk-1 արբանյակը Թուրքիայի ԶՈւ-երին ապահովելու է Երկրի մակերեսի բարձր թողունակության լուսանկարներով։ Երկրի շուրջ արբանյակի պտույտը 90 րոպե է տեւելու։ Այն Երկիր է ուղարկելու տարեկան 60 հազար լուսանկար։ Արբանյակի ստեղծման աշխատանքներին որպես  կապալառուներ մասնակցել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ