News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեւային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչեւ 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ Այդ մասին հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ էներգետիկ ենթակառույցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, այն որեւէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչեւ 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով։ Ըստ այդմ, սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արեւային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այն բավական արդյունավետ սակագին է նման կայանների համար։

Բացի այդ,  պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է դրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գնումը։

Նշենք նաեւ, որ ի տարբերություն ինքնավարների՝ մինչեւ 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։

Տպել
Ամենաշատ