News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է` ինքն այնպիսի թիմ է ընտրել, որը երբեք սեփական պաշտոնը չի օգտագործի անձնական հարստացման եւ բիզնեսի լոբբինգ անելու համար: Այսօր` դեկտեմբերի 5-ին, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ընդգծեց` եթե նման բան նկատի, անպայման կնախատի եւ դրա դեմը կառնի:

«Առաջին, աչքը կուշտ լինելու հատկությունը «կաշիլյոկի» հարստությունից եւ փողի քանակից չէ: Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք այդ առումով կուշտ են: Երկրորդ, թիմն ընտրելիս` ես ընտրել եմ այն մարդկանց, որոնք բարոյական կերպարի եւ պաշտոնի օգտագործումը չեն օգտագործվի անձնական հարստացման եւ բիզնեսի լոբբինգ անելու համար: Եթե այդպես չլինի, ես կնախատեմ եւ դրա դեմը կառնեմ: Երրորդ, ռեֆորմ անելիս մենք խնդիր ենք ունենալու` ոնց ենք պետական համակարգի վարձավճարները փոխելու, որ լավ մասնագետներին ներգրավվենք, որ նրանց հետաքրքիր լինի, որովհետեւ այսօր լավագույն տեղը չէ պետական համակարգը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով` ինքը, այո, այնպիսի մարդկանց է ընտրել, որոնց հետ ճանապարհ է անցել, երբեմն նույնիսկ այնպիսի մարդկանց է պաշտոնների նշանակել, որոնք լավագույն տարբերակը չեն եղել, սակայն այլընտրանք ինքը չի ունեցել: Կարեն Կարապետյանը նաեւ հորդորեց առաջարկել այնպիսի կադրերի, որոնք հետագայում կարող են պաշտոնների նշանակվել:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո իր հետ Կառավարություն է բերել իր ընկերներին, նախկին գործընկերներին, որոնք գործարարներ են եւ տարբեր բիզնեսներ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ