News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կարապի լճում այսօր` դեկտեմբերի 5-ին, ազդարարվեց Երևանի միակ բացօթյա սահադաշտի հերթական՝ 12–րդ սեզոնի բացումը։

Սահադաշտի ծառայության պետ Սարգիս Բեջանյանի խոսքով՝ սառույցի որակն այս տարի բարելավվել է, նոր չմուշկներ են բերել։

«Անվտանգության նկատառումներից ելնելով նորեկներին օգնում են սահել մեր մարզիչները, որն անվճար է»,- NEWS.am–ին ասաց Բեջանյանը։

Ծառայության գները չեն փոխվել՝ սեփական չմուշկներով սահողների համար մեկ ժամն արժե 500 դրամ, չմուշկների վարձակալության դեպքում՝ 1000 դրամ։

Սահադաշտը գործելու է ամեն օր ժամը 11–ից մինչեւ 17։30–ը, որից հետո կես ժամ սառույցը կթարմացվի, ապա 18։00–ից մինչեւ 22։00։

Բացման հանդիսավոր արարողությանը ցուցադրական ելույթներ ունեցան Իրինա Ռոդնինայի անվան չմշկասահքի մանկապատանեկան դպրոցի սաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ